չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ալիեւը Բրյուսելում Փաշինյանի հետ բանակցությունները «արդյունավետ եւ պրագմատիկ» է անվանել

Ալիեւը Բրյուսելում Փաշինյանի հետ բանակցությունները «արդյունավետ եւ պրագմատիկ» է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները «արդյունավետ եւ պրագմատիկ» է անվանել։

«Մոտ հինգ ժամ տեւած բանակցություններն անցան կառուցողական մթնոլորտում։ Քննարկումները վերաբերում էին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես երկաթուղու կառուցմանը, եւ արդյունքում արդյունավետ եւ պրագմատիկ էին»,- Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ասել է Ալիեւը։ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կառուցողական մթնոլորտ» է ստեղծվել, ասել է նա՝ դրանում հատուկ ընդգծելով Եվրամիության դերը։ Ալիեւը հավելել է, որ կարեւոր է բաց չթողնել այս հնարավորությունը եւ, օգտագործելով այն, աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի է ունեցել Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

 

  • Կիսվել: