ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենին:

Ըստ Ալևի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը կարևորվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ' Բրայենի այցն Ադրբեջան՝ երկկողմ կապերի տարբեր ասպեկտների քննարկման և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման տեսանկյունից:

Նշվում է, որ Ալիեւն Օ ' Բրայենին ասել է, իբրև թե Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՛՛չի կատարել իր պարտավորությունները, Ադրբեջանի տարածք է տեղափոխել զենք, զինամթերք և զինծառայողներ, աջակցել է անջատողականությանը՛՛:

Ըստ Ալիեւի՝ այդ պատճառով էլ իրենք ՛՛Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում՛՛ իրականացրել են ՛՛հակաահաբեկչական միջոցառումներ՛՛:

Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին: Նրա խոսքով՝ հակամարտության ավարտից և Ադրբեջանի կողմից ՛՛իր ինքնիշխանության լիակատար վերականգնումից հետո՛՛ խաղաղության հաստատման ՛՛պատմական հնարավորություններ են՛՛ առաջացել:

՛՛ԱՄՆ-ն, հաշվի առնելով նոր իրողությունները, նույնպես կարող է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում՛՛,-ասել է Ալիևը:

Ջեյմս Օ ' Բրայենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացման շուրջ քննարկումների շարունակմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: