հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ ՀՀ-ում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ․ Առաքելյան

Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ ՀՀ-ում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ․ Առաքելյան

Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ ՀՀ-ում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում պարզ փաստը, որ Ալիևն ընդամենը անհնար է դարձնում ՀՀ քաղաքացիների կողմից Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկելը, երբ հայտարարում է դրա մասին՝ որպես խաղաղության նախապայման:

Ոչ թե ներքին քննարկումների ժամանակ է Նիկոլից պահանջում, որ նա հնարավորինս անաղմուկ ու հարթ առաջ տանի փոփոխությունը, այլ հրապարակային հայտարարում է:

Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում, որ Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ (օրինակ, նոր տարածքներ) և չպահանջել ոչինչ (օրինակ, գերիների վերադարձը)»:

  • Կիսվել: