Ալիևի օգնականը նոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը լրագրողների հետ զրույցում ասել է, իբրեւ թե ՛՛30 տարվա ընթացքում Հայաստանը խախտել է Ադրբեջանի մաքսային ռեժիմը, մաքսատուրքեր կիրառել իր կողմից ներմուծվող ապրանքների վրա՝ մեծ վնաս հասցնելով Ադրբեջանի բյուջեին եւ ապահովելով այդ ապրանքների ներկրումը ադրբեջանական տարածք՛՛։
Խոսքն անցած տարիներին Արցախ ներմուծված ապրանքների մաքսատուրքերի մասին է, որոնք, ըստ նրա, հայկական կողմը պետք է փոխհատուցի: