կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալիևի խոսքով Հայաստանը հրաժարվել է ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպել Թբիլիսիում

Ալիևի խոսքով Հայաստանը հրաժարվել է ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպել Թբիլիսիում

Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում։

«Մենք այդ հարցով խորհրդակցել ենք վրացի մեր գործընկերների հետ, և Վրաստանի կառավարությունը աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու և այդ երկխոսությունը սկսելու գաղափարին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ ինչու»,- ասել է Ալիևը:

  • Կիսվել: