Ալիև-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիևն օրակարգ ունի, Փաշինյանը՝ ոչ․ Հրանտ Բագրատյան
Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և՛ ներսում, և՛ դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք Արցախին էլ ինքնավարություն կտանք: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը, նա նշեց․
«Հիմա մենք սրան ի՞նչն ենք պատասխանում: Ալիևն ասաց, որ ուզո՞ւմ եք ինքնորոշվեք, գնացեք ինքնորոշվեք որտեղ ուզում եք, բացի Ադրբեջանից: Մենք էլ սրան պատասխան չտվեցինք, ես էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն: Նման խիստ հարցադրում Ալիևը չի արել հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ»։
«Իմ կարծիքով, Փաշինյանը շատ նեղն է և լավ էլ, որ վերջերս չի հարձակվում Արցախի իշխանությունների վրա, իմ ենթադրությունն այն է, որ մեր դիրքերը թուլացել են: Եթե Փաշինյանն իմանար, որ Ալիևի պես չեն մտածում Մինսկի համանախագահ երկրները, ես Փաշինյանին գիտեմ, նա ձայնը կբարձրացներ, բայց եղել են փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել իր իշխանավորման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիևին նման ձևով մեզ դիմել: Ինքը մեզնից խնդրելու բան ունի, մենք խնդրելու բան չունենք, Արցախի հարցը լուծել ենք»,-ասաց նա: