Ալեն Սիմոնյանը՝ ընտրություններին Խաչատուր Սուքիասյանի մասնակցության մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ կայանալիք արտահերթ ընտրություններում «Իմ քայլում» նոր մարդիկ կարող են լինել: Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անուններ չի կարող տալ։
Գործարար Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ նա նշել է, որ ուրախ կլինի, եթե Սուքիասյանն ու իր նման մարդիկ ինչ-որ մասնակցություն ունենան.
«Ես համարում եմ, որ կան մարդիկ, որ լավ կլինի լինեն Ազգային ժողովում ու ներկայացնեն այդ խավի շահերը:
Ես չեմ խոսում մեր ցուցակով, կամ միասնական գնալու մասին: Ես ուզում եմ, որ Արամ Սարգսյանը ներկայացված լինի, ՔՈ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն»: