շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և խորհրդի անդամների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և խորհրդի անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաեւ դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի եւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը:

  • Կիսվել: