Ալեն Սիմոնյանը ակտիվ քարոզարշավ է խոստանում
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ակտիվ քարոզարշավ է խոստանում:
«Գնալով սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի քարոզարշավը կակտիվանա, սպասվում են ակտիվ քայլեր», -այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե ե՞րբ են սպասվում ակտիվ քայլեր այն դեպքում, երբ քարոզարշավը փետրվարի 17-ից մեկնարկել է, նա պատասխանեց․
«Կտեսնեք, կտեսնեք ակտիվ քարոզարշավ, ակտիվ շփում մարդկանց հետ, գնալ Հայաստանի Հանրապետության բոլոր անկյունները, մարդկանց լսել, ասելիքը ասել և բացատրել, բայց ամենակարևորը՝ լսել ՀՀ քաղաքացուն»։
Սիմոնյանը տեղեկացրեց, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, բայց հստակ չասաց՝ արձակուրդ կվերցնի՞, թե ոչ։