երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ.  Հայկ Մարության

Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Հայկ Մարության

Դա, երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր։ Այս մասին  «ԼուրջCast»-ի եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝  հաստատելով, որ ժամանակին Ալեն Սիմոնյանը ցանկանում էր դառնալ Երևանի քաղաքապետ ու իրենց հարաբերությունները լարվել են, երբ ինքն է դարձավ քաղաքապետ:

«Դա գաղտնիք չէ, Ալենն, այո, ուզում էր ու այդ մասին բոլորը գիտեին: Կուսակցության ներսում էլ կար քննարկում, որ պետք է Ալենը լինի»,- «ԼուրջCast»-ի եթերում ասել է Մարությանը:

Նա նշել է, թե ինքն ու իր թիմն են առաջարկել, որ թույլ տան ինքը դառնա Երևանի քաղաքապետ, առաջարկ են արել ու մեծ դժվարությամբ է առաջարկն անցել է ՔՊ-ում:

«Ես կարծում եմ, որ վերը նշված անձը (Ալեն Սիմոնյանը- Խմբ․) մի փոքր տխրել էր այդ առիթով, բայց ես մտածում եմ, որ դա, երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»,- նշել է Հայկ Մարությանը:

Մարությանի խոսքով՝ իրենք կարողացել են այդ բեռի տակից պատվով դուրս գալ։ «Մենք կարողացանք այդ բեռի տակից՝ խոսքը քաղաքապետարանի և մեր երեք տարվա աշխատանքի մասին է, պատվով դուրս գալ. ինչ կարողացանք, արեցինք», - նշել է նախկին քաղաքապետը:

Մարությանը հավելել է, որ «շատ հետաքրքրիր ծրագրեր ունեին, սակայն երեք տարի անց դրանք կտրեցին քաղաքական ոչ սուր մկրատով»:

  • Կիսվել: