երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանն իր ճաշակով է դիտորդներ գործուղում․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանն իր ճաշակով է դիտորդներ գործուղում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։ 4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաեւ Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը եւ «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի Արմեն Գեւորգյանը:

Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որեւէ պատգամավոր ընդգրկված չէ: Ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը սրանով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այս խմբակցության նկատմամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: