ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Հունգարիայի ԱԺ նախագահը հետաքրքրվել է Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքներից

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Հունգարիայի ԱԺ նախագահը հետաքրքրվել է Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքներից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Գործընկերային հանդիպումների եւ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանների ղեկավարներին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը:

Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող եւ չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետեւանքներից, քննարկվել են նաեւ տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:

ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:

  • Կիսվել: