երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել ձեզ հետ․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Ակնկալում եմ սերտորեն համագործակցել ձեզ հետ․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։

Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու նպատակով»,- X սոցիալական հարթակում նշել է Մոդին:

  • Կիսվել: