հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ: 

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։ 

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության  ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։

Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։

  • Կիսվել: