երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին

ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

  • Կիսվել: