չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀԿ-ում հայաստանյան ներկայացուցիչն անդրադարձել է դպրոցներում կանոնների պահպանման հարցին

ԱՀԿ-ում հայաստանյան ներկայացուցիչն անդրադարձել է դպրոցներում կանոնների պահպանման հարցին

ԱՀԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Անժելա Կժդրյանն անդրադարձել է Հայաստանում դպրոցների վերաբացման և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակն անցկացրել է առողջապահության և կրթության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը։ Նա գրել է․

«Հայաստանում վերաբացվում են դպրոցները։

Դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակն անցկացրել է առողջապահության և կրթության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում, որի արդյունքում առանձնացվել են հետևյալ կետերը․

Չնայած այն հանգամանքին, որ երեխաները կարող են վարակվել #Covid19-ով և փոխանցել վիրուսը, սակայն նրանց մոտ վարակը մեծամասամբ ընթանում է թեթև կամ ասիմպտոմ ձևով, մինչդեռ կրթության գործընթացի ընդհատումը նրանց վրա բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթական, այլև առողջապահական տեսանկյունից՝ ազդելով նրանց հոգեկան առողջության և սոցիալական զարգացման վրա։

Դպրոցները վերաբացելիս կարևոր է պահպանել հետևյալ կանոնները՝

Covid-19-ի ստեղծած իրականությունը մեզ պարտադրում է դպրոցներն ապահովել ձեռքերի հիգիենայի պահպանման միջոցներով, ստեղծել ֆիզիկական հեռավորության համար անհրաժեշտ պայմաններ, կրել դիմակներ և մնալ տանը, եթե հիվանդության նախանշաններ կան։

Ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների և առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ քաղաքականություն և մոտեցումներ են անհրաժեշտ։

Հեռավար ուսուցման կազմակերպումը կարող է փոխարինել առկա ուսուցմանը, եթե դպրոցները կրկին ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն առաջանա։ Դրանք կարող են այլընտրանք դառնալ ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների ու երեխաների համար, և կարող են լրացնել դպրոցում իրականացվող դասերը, եթե կարիք լինի։

Հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեկնաբանությունների բաժնում տեղադրված հղմամբ։

 

Բոլորիդ բարի «սեպտեմբերի 1», առո՛ղջ եղեք»։

  • Կիսվել: