շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները. ՄԱԿ ԱԽ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները. ՄԱԿ ԱԽ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

Մենք վճռական ենք՝ քննարկելու Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։

Նա մտահոգիչ է համարել Հայաստանի սահմանի երկայնքով հարվածների մասին վերջին հաղորդագրությունները՝ ներառյալ քաղաքացիական բնակչությանն ուղղված հարվածները:

՛՛Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները և զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել և թույլ տալ իրավիճակի վատթարացում՛՛,-ասել է Հնդկաստանի ներկայացուցիչը:

 

 

  • Կիսվել: