ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Աղավնաձորի շուկայում առևտրական կինը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին միկրոձեռնարկատիրության համակարգի համար

Աղավնաձորի շուկայում առևտրական կինը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին միկրոձեռնարկատիրության համակարգի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ կրկին մեկնել է մարզային այցելության: 

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վայոց ձորում կատարած կանգառից, Աղավնաձորի շուկա այցելությունից: 

Շուկայում առևտրական մի կին Փաշինյանին հրավիրեց իր փոքր վաճառքի կետ ու շնորհակալություն հայտնեց միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի համար՝ հավելելով, որ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդու է խնամում: 

«Միկրոբիզնես սարքեցիք, ես կարողացա և աշխատել, և իմ հիվանդին պահել»,-նշեց կինը:

Փաշինյանը հարցրեց՝ փաստորեն փոքր բիզնեսին ոչ թե ճնշում, այլ օգնո՞ւմ են: Առևտրով զբաղվող կինը պատասխանեց. «Ինձ անձամբ շատ օգնել եք»:

  • Կիսվել: