ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե․ պարզաբանում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե․ պարզաբանում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե ինքնաթիռի անսարքության պատճառով։ Այդ մասին InfoPort.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նախարարը պետք է մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ 

Հունանյանը նշեց, որ ինքնաթիռը եղել է քաղաքացիական։ Արարատ Միրզոյանը Դուշանբե կմեկնի վաղը։

Նշենք, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։

 

 

  • Կիսվել: