կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ադրբեջանը տարբեր արտահոսքերի միջոցով սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»․ Աբրահամյան

Ադրբեջանը տարբեր արտահոսքերի միջոցով սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Մարտակերտում ադրբեջանցի  շարքային զինծառայողի ձերբակալմանը։

Հիշեցնենք, որ Արցախի ոստիկանությունն հայտնել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ադրբեջանցի քաղաքացու հայտնաբերման և ձերբակալության մասին:

Նա, մասնավորապես, նշել է․

«Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։

Միաժամանակ Ադրբեջանը տարբեր արտահոսքերի միջոցով սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»։

Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման  ադրբեջանական ծրագրի շրջանակներում։

 

Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժած առանձնատուն։

Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով»։

  • Կիսվել: