երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ընդդեմ հայ պաշտոնյաների, իսկ հայկական կողմն ադրբեջանցի մեկ մարզական մեկնաբանի նկատմամբ. Թագուհի Թովմասյանը՝ Ռուստամ Բադասյանին

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ընդդեմ հայ պաշտոնյաների, իսկ հայկական կողմն ադրբեջանցի մեկ մարզական մեկնաբանի նկատմամբ. Թագուհի Թովմասյանը՝ Ռուստամ Բադասյանին

Ադրբեջանը պատերազմի ընթացքում և դրանից հետո միջազգային հետախուզում է հայտարարել մեր հայրենակիցների նկատմամբ՝ Արցախի նախագահի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի, Դավիթ Բաբայանի, Արման Բաբաջանյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ և ևս 300 հայերի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Այս մասին այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարարի Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Փոխարենը մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է մտածում Կառավարությունը իրավական հավասարակշռություն ստեղծելու համար, որ մենք կարողանանք ադեկվատ պատասխանել այս իրավական հարձակմանը»,- հարցրեց պատգամավորը:

Ռուստամ Բադասյանն ասաց, որ քննարկում ունեցել են, թե ինչ մարտավարություն կարող է ունենալ ՀՀ-ն: «Ինքնանպատակ չէ ո՛չ գործի քննությունը, ո՛չ մարտավարության ընտրությունը, ո՛չ էլ հետախուզում հայտարարելու գործիքը օգտագործելը, դա պետք է նպաստի դրված նպատակների իրականացմանը»,- ասաց նա և նշեց, որ ավելի կոնկրետ հարցին կարող է պատասխանել դատախազությունը:

  • Կիսվել: