շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանը Լաչինի միջանքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում․ Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում․ Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում․ ԱԺ նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պահանջում Ադրբեջանը ճանապարհը բացելու համար։

«ՀՀ–ն շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանքը բացի, հումանիտար ճգնաժամից խուսափեն Արցախում ապրող հայերը և ստեղծված ճգնաժամն արագ հանգուցալուծում ստանա»,– ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղար վստահեցրեց, որ իշխանությունն իր ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործում է՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար։

ԱԽ քարտուղարը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին Լաչինի միջանցքի բացման հարցում Հայաստանի հանձնառության մասին՝ նաև ընդգծեց, որ միջանցքի անվտանգության և բնականոն աշխատանքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է: "Նոյեմբերի 9-ի հայտարարությունով Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաև այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն հանդիսանում է ՌԴ-ն",-պատասխանեց Գրիգորյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: