երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանը չի  մասնակցի «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին

Ադրբեջանը չի մասնակցի «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին

Սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի: Դրանցում դիտորդի կարգավիճակում կներգրավվի 2 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости- ն, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ, զորավարժություններին չմասնակցելու մասին հայտարարել էր նաև Հնդկաստանը՝ որպես պատճառ նշելով համավարակի պայմաններում ծագած խնդիրներն ու դրանց հետևանանքերը: Հնդկաստանը նախատեսել էր զորավարժություններին ներկայանալ 200 զինծառայողով:

Ըստ աղբյուրի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախապես հայտնել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության,ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Առաջին համատեղ զորավարժությունները, սպասվում է, որ  կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Դեռևս չի հստակեցվում, սակայն դրանց իրականացման ձևաչափը:

  • Կիսվել: