երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը շարունակելու է հասու բոլոր միջոցներով պայքարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, որոնք մեզ չեն ներառի այլ պրոցեսների մեջ. Ալեն Սիմոնյան

Հայաստանը շարունակելու է հասու բոլոր միջոցներով պայքարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, որոնք մեզ չեն ներառի այլ պրոցեսների մեջ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը այսօր իր գործողությունների արդյունքում ինչ որ չափով փակուղում է հայտնվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի համար անակընկալ էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ գերակշռող միանշանակ բացասական գնահատականները։
 
«Մենք շարունակելու ենք Հայաստանի Հանրապետության համար բոլոր հասու միջոցներով, որոնք մեզ չեն ներքաշի այլ պրոցեսների մեջ, պայքարել իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ»,- նշեց ԱԺ նախացահը՝ ընդգծելով, որ «այլ պրոցեսներ» ասելով, նկատի ունի նախ և առաջ քաղաքական պրոցեսները։ Ինչ վերաբերվում է պատերազմի վտանգին, Սիմոնյանը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այն միշտ առկա է և երկար ժամանակ առկա կլինի, ուստի հայկական կողմը պետք է պատրաստ լինի հակառակորդի սադրանքներին, որոնք իրենց սպասեցնել չեն տալիս։
 
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: