Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին
Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է վերադարձրել նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողներից 10-ին։
այկական կողմն էլ իր հերթին Բաքվին է հանձնել ականապատ տարածքների քարտեզներ։ Փոխանակման գործընթացը տեղի է ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ։
ՀՀ կառավարությունից հաստատել են գերիների վերադարձի լուրը` չհստակեցնելով, թե քանի հոգու մասին է խոսքը։


