կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի կեսերին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանը։ 

Ալեն Սիմոնյանը պատմեց, որ այդ հանդիպման ժամանակ չեն քննարկվել հարցեր, որոնք պառլամենտական դիվանագիտությունից դուրս են, բայց այնուամենայնիվ կողմերը չեն կարողացել շրջանցել սահմանային լարվածության հարցերը։

«Բավական կառուցողական հանդիպում էր։ Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Ինքը փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել մարտի 22-ին Ժնևում։

  • Կիսվել: