երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ադրբեջանն ավարտել է «ռազմական գործողությունը» Հայաստանի հետ սահմանին. Էրդողան

Ադրբեջանն ավարտել է «ռազմական գործողությունը» Հայաստանի հետ սահմանին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:

«Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չկա քննարկել այն հիմա»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա կարծիք է հայտնել, թե Հայաստանը պետք է գործի նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանա խաղաղության և համագործակցության վրա։

  • Կիսվել: