չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու համար․ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու համար․ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջան կատարած այցին և դրա արդյունքներին։ Նա մասնավորպես գրել է․

 «Մի քանի միտք անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.
1) Ադրբեջանի նախագահի կարևոր հավատարմությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին
2) Շատ խնդիրներ մնում են չլուծված. Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

 

  • Կիսվել: