շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանին ԵԽԽՎ վերադարձնելու հարց չի քննարկվել. Վլադիմիր Վարդանյան

Ադրբեջանին ԵԽԽՎ վերադարձնելու հարց չի քննարկվել. Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանին կառույց վերադարձնելու հարց չի քննարկվել:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին կառույց վերադարձնելուն, այդ հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում»,–ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ դա հնարավոր կարող է լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը կատարի այն պարտականությունները, որոնք նախատեսված են ընդունված համապատասխան բանաձևում:

Վարդանյանը հավելեց, որ ԵԽԽՎ-ի ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր տարվա հունվարին, ենթադրում է նոր պատվիրակության նոր լիազորությունների հաստատում կամ չհաստատում:

  • Կիսվել: