շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ ԼՂ-ի հետկոնֆլիկտային իրավիճակը. ԵՄ հանձնակատար

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ ԼՂ-ի հետկոնֆլիկտային իրավիճակը. ԵՄ հանձնակատար

ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային իրավիճակը և Եվրամիության կողմից աջակցության հնարավորությունները, հայտնում է Ինտերֆաքսը:

Վարհեյը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Լեռնային հետկոնֆլիկտային իրավիճակը և այն, ինչ կարող է տրամադրել ԵՄ-ն այս հարցում՛՛:

Նա հավելել է, որ ԵՄ-ն կաջակցի տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը:

Ըաստ պաշտոնյայի՝ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն քայլեր են ձեռնարկել խաղաղության ուղղությամբ ՝ ռազմագերիների՝ հարենիք վերադարձով և ականազերծման քարտեզները հանձնելով:

՛՛ԵՄ-ն ողջունում է այս փոխանակումը: Գովելի է Վրաստանի դերը այս գործընթացում, և ես շնորհավորում եմ Վրաստանի վարչապետին այդ կապակցությամբ, որը համոզեց կողմերին գնալ այս քայլին՛՛,-նշել է ԵՄ հանձնակատարը:

Վարհեյն ասել է նաև, որ Եվրամիությունը պատրաստ է կողմերին տրամադրել ցանկացած օգնություն կայուն խաղաղության հասնելու համար. ՛՛Տարածաշրջանի վերականգնմանն աջակցելու գործում Եվրամիությունը միշտ հասանելի է կողմերից յուրաքանչյուրին: Եվրամիությունը նույնպես պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել՛՛:

  • Կիսվել: