չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանի նպատակն էլ հենց այն է, որ ամեն կրակոցից հետո մեր հասարակության մեջ խուճապի մթնոլորտ ստեղծվի. Գառնիկ Դանիելյան

Ադրբեջանի նպատակն էլ հենց այն է, որ ամեն կրակոցից հետո մեր հասարակության մեջ խուճապի մթնոլորտ ստեղծվի. Գառնիկ Դանիելյան

30 տարի է, կրակոցներ լինում են սահմաններին, ժամանակ առ ժամանակ դրանց ինտենսիվությունը ուժեղանում կամ թուլանում է, մենք չպետք է դա ողբերգական տանենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նպատակն էլ հենց այն է, որ ամեն կրակոցից հետո մեր հասարակության մեջ խուճապի մթնոլորտ ստեղծվի. «Նախկինում կրակոցների դեպքում իրենք համարժեք պատասխանը ստացել են ու մի քանի ամիս մոռացել են դրա մասին, մինչեւ հերթական անգամ նորից սադրանք են հրահրել: Դա իրենց մեթոդիկան է: Ենթադրենք իշխանությունները այդ 4 գյուղը հանձնեցին, դրանից հետո կրակոցները դադարելու ե՞ն: Շատ ավելի վատ է լինելու, շատ ավելի բարենպաստ դիրքերից են կրակելու: Իրենց նպատակը շրջակայքի գյուղերն անկենսունակ դարձնելն է»:

 

  • Կիսվել: