Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատում է Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների ձերբակալումը
Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» իրանցի վարորդները ձերբակալվել են։
«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության», - ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ավեիլի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։


