երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից վիրավորված լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաներ և արտահագուստ. Նաղդալյան

Ադրբեջանի կողմից վիրավորված լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաներ և արտահագուստ. Նաղդալյան

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյաննն այսօր ճեպազրույցում անդրադարձավ լրագրողների՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի կողմից վիրավորվելուն: Նա ասաց, որ լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաներ և արտահագուստ:

Նաղդալյանն ասաց. ՛՛Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության և օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի խախտում է և խստագույնս դատապարտելի է:

Թուրքիայի ներգավվածության մասին ԱԳՆ-ն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով:

Երեկ Պն-ից տվյալներ են տրվել այն մասին, որ անօդաչուները թուրք փորձագետների կողմից են կիրառվում, ողջ օդային տարածքը Թուրքիայի հրամանատարությամբ է գործում, թուրքական զինուժի սադրիչ գործողությունները խաթարում են միջազգային հանրության՝ մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը:

Խոսելով վարձկանների ներգրավվածության մասին պատերազմում՝ Նաղդալյանն ասաց. ՛՛Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր՛՛:

 

  • Կիսվել: