հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի դեմ պետք է ունենաս ուժեղ բանակ․ Ի՞նչ է անում իշխանությունը բանակը հզորացնելու համար, ատեստավորո՞ւմ, ելա՞կ, համազգե՞ստ. Արթուր Խաչատրյան

Ադրբեջանի դեմ պետք է ունենաս ուժեղ բանակ․ Ի՞նչ է անում իշխանությունը բանակը հզորացնելու համար, ատեստավորո՞ւմ, ելա՞կ, համազգե՞ստ. Արթուր Խաչատրյան

44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը որպեսզի արդարացնի իր բոլոր զիջումները, արդարացնում է նոր պատերազմի սպառնալիքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Շանտաժի է ենթարկում ժողովրդին, որպեսզի կարողանա արդարացնել իր զիջողական քաղաքականությունը: Ասում է՝ եթե 4 հոգու սպանեցին, եթե պատասխան տայինքք, կլինի պատերազմ, եթե մենք ճանապարհը չտայինք, կլինի պատերազմ, Տավուշի գյուղերը չտանք, կլինի պատերազմ: Ինչքա՞ն կարելի է:

Իհարկե, վտանգը կա, որովհետեւ քանի դեռ դու թույլ ես, քանի դեռ պատրաստ ես զիջել, թշնամին միշտ էլ քեզ կսպառնա պատերազմով: Եթե դու ասում ես՝ գյուղերն ադրբեջանական են, Ադրբեջանն էլ կառիթավորվի, կասի՝ տուր, թե չէ պատերազմ կսկսենք: Որպեսզի Ադրբեջանը պատրվակներ չգտնի, դու պետք է ունենաս ուժեղ բանակ, իսկ մենք տեսնո՞ւմ ենք բանակի հզորացման քայլեր, որեւէ բան չենք տեսնում: Տեսեք, թե Հայաստանը վերջին 4 տարում քանի՞  զորավարժություն է արել, եւ Ադրբեջանի քանի զորավարժություն է արել: Ի՞նչ է անում իշխանությունը բանակը հզորացնելու համար, ատեստավորո՞ւմ, ելա՞կ, համազգե՞ստ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

 

 

  • Կիսվել: