կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը ՀՀ-ից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ 1 ուղղությամբ․ Աբրահամյան

Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը ՀՀ-ից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ 1 ուղղությամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կորիս—Կապան ճանապարհին ստեղածված իրավիճակին, մասնավորապես, նշելով․

«Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ։

Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։

Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

  • Կիսվել: