Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել ՌԴ Պետդումայի՝ Արցախ այցելած պատգամավորին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի՝ հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին: Այս մասին հայտնում է minval.az-ը:
«Ադրբեջանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական պետության և ժողովրդի նկատմամբ անընդունելի արտահայտությունները, որոնք իր հարցազրույցի ժամանակ օգտագործել է Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովը»,-ասվում է ԱԳՆ հայտարարությունում:
Հայտնի է, որ Միլոնովն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ինչի հետևանքով ընդգրկվել է այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց արգելվում է մուտք գործել Ադրբեջանի տարածք: