հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է Շուշիի մոտ Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին սպանելու դեպքը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է Շուշիի մոտ Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին սպանելու դեպքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին մահացու վիրավորում հասցնելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը:

Հատկանշական է, որ անզեն քաղաքացիական անձանց ուղիղ նշանակետով գնդակահարության պատասղանատվությունը Բաքուն իրեն հատուկ տրամաբանության բարդել է հայկական կողմի վրա: Ըստ Ալիևայի, "պարզվում է, իբր, հայկական կողմը շինաշխատանքներ կատարելիս չի զգուշացրել այդ մասին ռուս խաղաղապահներին", իսկ քանի որ այդ օրը Շուշիում Ադրբեջանի առաջնորդը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ խրախճանք էր կազմակերպել, ապա, դարձյալ ըստ Բաքվի տրամաբանության, ցանկացած շնչավոր էակի մի քանի կմ շառավիղով պետք էր գնդակահարել. "Այդ օրը Շուշիում տեղի է ունեցել միջոցառում՝ Ադրբեջանի նախագահի և պետական այրերի մասնակցությամբ, իսկ նման դեպքերում տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում։ Իմանալով դա՝ տարածքին մոտ գտնվող կետում ջրամատակարարման գծի վերանորոգումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում՛: 

Անտեսելով անզեն քաղաքացիական անձանց գնդակահարության փաստը` Աբդուլաևան միանգամից անդրադարձ է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարի այցին Արցախ, որակելով դա որվես "սադրանք": "Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական կողմը միտումնավոր է ձգտում սրել իրավիճակը։ Այս քայլերի իրականացումը 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակին ընդառաջ նպատակ ունի ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա և եռակողմ հայտարարության կետերի խախտում է՛՛:

Նշենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցչի կոզմից ուղիղ նշանակետով գնդակահարվել է Արցախի "Ջրմուղկոյուղու" աշխատակիցներից մեկը ևս երեքը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Նշենք, որ նրանք եղել են անզեն և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածում կատարել են վերանորոգման աշխատանքներ:         

 

  • Կիսվել: