կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի» է համարել ԱՄՆ Պետքարտուղարության՝ Արցախի շրջափակման վերաբերյալ պնդումները

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի» է համարել ԱՄՆ Պետքարտուղարության՝ Արցախի շրջափակման վերաբերյալ պնդումները

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Արցախի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության պնդումներն ՛՛անընդունելի են՛՛:
 
Այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանն ՛՛ի գիտություն է ընդունում տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՛՛:
 
Ըստ հաղորդագրության՝ ՛՛իրավիճակը մարդասիրական չէ, այլ կրում է քաղաքական բնույթ՛՛։
 
ԱԳՆ-ից նաև նշել են, որ ՛՛անընդունելի՛՛ են համարում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը զուգահեռ Լաչինի ճանապարհով երթևեկությունն ակտիվացնելու մասին հայտարարությունները, ինչպես նաև նշել են, իբրև հայկական կողմին բազմիցս հրավիրել են հանդիպման, սակայն հայկական կողմը, ըստ իրենց ՛՛խուսափել է՛՛:
 
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել՝ նշելով. ՛՛ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով՛՛:

  • Կիսվել: