շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, որոնց համաձայն Լաչինում անցակետի տեղադրումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի։

«Մենք վճռականորեն մերժում ենք Հայաստանի վարչապետի աբսուրդային հայտարարությունները», - նշում է Ադրբեջանի ԱԳՆ՝ հավելելով, թե «հունիսի 15-ին ադրբեջանցի սահմանապահների դեմ իրականացված սադրանքի նպատակը անցակետի բնականոն աշխատանքի խափանումն էր»։

«Մենք պահանջում ենք, որ Հայաստանը զերծ մնա սադրանքներից, պատասխանատու և կառուցողական կերպով մոտենա խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններին և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացմանը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

 

  • Կիսվել: