չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանցիների տրամաբանությունը ոհմակային է, ջոկեցին, որ իրենց ատամը կտրում է, կարող են վախեցնելով ստանան,հենց զգում են ուժ կա, կիլոմետրերով փախչում են․Դանիելյան

Ադրբեջանցիների տրամաբանությունը ոհմակային է, ջոկեցին, որ իրենց ատամը կտրում է, կարող են վախեցնելով ստանան,հենց զգում են ուժ կա, կիլոմետրերով փախչում են․Դանիելյան

«Երկար ժամանակ իշխանությունն ասում էր, որ այդ գյուղերի շուրջ չի բանակցում, ասում էր՝ ձեռքներս կկտրենք, հող չենք տա. բայց 15 օր առաջ եկել է գյուղում կանգնել ու ասել՝ ժողովուրդ, պետք է հանձնվի: Ասել է՝ 4 գյուղ կտանք, հետո կտեսնենք, թե Ադրբեջանն ինչ պահանջներ է ներկայացնում: Իրեն հարցրել են՝ էդ 4-ը տալուց հետո երաշխիք կա՞, ասել է՝ չէ, երաշխիք չկա: Հարցրել են՝ Վերին Ոսկեպարի վերաբերյալ էլ պահանջ կա՞, ասել է՝ հա, կա: Քարտեզը բացեք, նայեք, Վերին Ոսկեպարը սահմանակից է Լոռու մարզին: Գազամուղն էլ անցնում է այդ հատվածով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

նա նաեւ նկատեց, որ եթե ՀՀ իշխանությունն ասում է, որ դրանք ադրբեջանական հողեր են, Ադրբեջանն էլ ասում է՝ եթե այդպես է, մենք ցանկացած պահի կարող ենք հարձակում գործենք, էդտեղ կանգնած հայ զինվորներին էլ գերեվարենք:

«Դեմարկացիա չի արված, եթե չի արված, ո՞վ կարող է ասել, թե դա ում տարածքն է: Հո ասելով չի: Ես էլ ասում եմ՝ այդպես չի: Հայաստանը դրա համար երկու հիմք ունի. մեկը, որ մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, այդ քարտեզները պետք է հիմք ընդունել: Մյուսն էլ ԽՍՀՄ-ից դուրս գալն է: Երկու քարտեզներով էլ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ 1920  թվականի քարտեզով Հայաստանը 31 հազար քկմ է, Արծվաշենն էլ կպած է Հայաստանին, անկլավ չկա, մինչեւ Ղազախ մեր տարածքն է: Թող քարտեզները բացեն, նայեն: 1993-ին, երբ հեյդար Ալիեւը ստորագրել, մտել է ԱՊՀ կազմի մեջ, դե ֆակտո ճանաչել է այն սահմանները, որոնցով մտել է: Ասել է՝ էդ պահի սահմաններով 1993-ի սեպտեմբերի 24-ին, մտել է ԱՊՀ: Այս հարցերը տվել ենք, Արարատ Միրզոյանին էլ ենք հարցրել: Ասում են՝ ադրբեջանցիները չեն ընդունում: բա ձեր գործն ի՞նչ է, որ ադրբեջանցիները չեն ընդունում, բա ինչի՞ համար ենք ձեզ ընտրել: Քանի դեռ Հայաստանին իշխանությունը վախենում է, Ադրբեջանը պահանջելու է: Ադրբեջանցիների տրամաբանությունը ոհմակային է, ջոկեցին, որ իրենց ատամը կտրում է, կարող են վախեցնելով ստանան, ստանալու են:  Հենց զգում եմ ուժ կա, կիլոմետրերով փախչում են»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը:

  • Կիսվել: