Ադրբեջանցիների կողմից դաժանությունների ենթարկված 4 հայեր տեղափոխվում են ԱՄՆ․ Տեսանյութ
Ադրբեջանի բանտերում պահվող մարդիկ միջազգային հանրության կողմից անտեսված չեն. պետք է բազմապատկել ձայնի հնչողությունը, մարդիկ կարող են փոխլրացնել միմյանց՝ նպատակին հասնելու ճանապարհին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի համահիմնադիր Կասյա Աբգարյանը
«Պատանդների ազատ արձակումը քաղաքական հարց է, և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ զուգահեռ խաղաղության կերտման այն գործընթացին, որ ՀՀ կառավարության կողմից մեկնարկել է:
Մենք միշտ ասել ենք՝ պետք է տուժածների ձայները լսելի դարձնել։ Առաջին անգամ, փաստորեն, ադրբեջանական դաժանություններից 4 տուծաժ՝ երեքը Արցախից, մեկը Հայաստանից, տեղափոխվելու են Վաշինգտոն, նրանք գնալու են Վաշինգոտն, հանդիպելու են կոնգրեսականներին, սեպտեմբերի 19-ին մասնակցելու են լսումների, ուղիղ մեկ տարի անց այն օրից, երբ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը։ Այս մարդկանց ձայնը պետք է լսելի դարձնել»,- ասաց նա։