հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանի զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյանը դիմել է միջազգային հանրությանը

Ադրբեջանի զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյանը դիմել է միջազգային հանրությանը

Հայ–ադրբեջանական սահման ադրբեջանական զինուժի այսօրվա հարձակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր թվիթերյան էջում, որտեղ նշում է, որ Ադրբեջանի հարձակումը պետք է դատապարտվի և կանգնեցվի։

«Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինվոր է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։

Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է»,– գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 18:00-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ավելի ուշ նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:

  • Կիսվել: