երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջան այցից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Ադրբեջան այցից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Ադրբեջան այցից հետո Վրաստանի վարչապետը կայցելի նաև Հայաստան, տեղեկացնում է Sputnik Грузия-ն:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մասնավորապես, ասել է. «Հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։ Շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, մեկ շաբաթ անց Հայաստան, մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը:

Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը. այնպես որ ամեն ինչ կարվի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»:

  • Կիսվել: