երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Աբսուրդ է․ Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության մասին

Աբսուրդ է․ Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային ՀԸ-ի եթերում ՛՛աբսուրդ՛՛ որակեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառների հետ կապված վերջին հայտարարությունը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես լսել եմ այդ հայտարարությունը, և այնտեղ, որքան հիշում եմ, ասվում է, որ հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա աբսուրդ է, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է երաշխավոր երկիրը, այսինքն՝ ռուսական կողմը:

Ենթադրենք, հայկական կողմն ինչ-որ հայտարարություն է արել, բայց կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն՝ երեք երկրների ստորագրությամբ, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների իրավասության ներքո։ Հիմա հարց. որտե՞ղ է այդ տարածքը, և որտեղ են ռուս խաղաղապահները՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարովան ասել էր. ՛՛Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է՛՛:

  • Կիսվել: