ԱԱԾ տնօրենի տեղակալը վտանգ չի տեսնում Վանեցյանի ակտիվ քաղաքական գործունեության մեջ
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը վտանգներ չի տեսնում այն բանի մեջ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվում և իշխանության հրաժարականի պահանջով ակցիաներ կազմակերպում։
Խոսելով Արցախի հարցով բանակցությունների մասին, նա նշել է, որ բուն բանակցությունների փաստը չի կարող վտանգ պարունակել իր մեջ։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին, ԱԱԾ տնօրենի տեղակալը ընդգծել է, որ անշուշտ երկրի անվտանգությանը սպառնացող բազում խնդիրներ կան։