չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
49-ամյա վանաշենցին կենցաղային հարցի շուրջ վեճի ժամանակ դանակահարել է 54-ամյա համագյուղացուն

49-ամյա վանաշենցին կենցաղային հարցի շուրջ վեճի ժամանակ դանակահարել է 54-ամյա համագյուղացուն

Հուլիսի 24-ին՝ ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է ընդունվել 49-ամյա տղամարդ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Վանաշեն գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան մարմնական վնասվածքներ էր պատճառել 54-ամյա համագյուղացին:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին 54-ամյա տղամարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:

Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: