չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
470 ուսուցիչ ատեստավորում է անցել և աշխատավարձը կրկնապատկվել է․ Նիկոլ Փաշինյան

470 ուսուցիչ ատեստավորում է անցել և աշխատավարձը կրկնապատկվել է․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ են եկել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի քանի պատգամավորներ: 

Վարչապետին ուղղված հարցերից առաջինը ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկմանն է վերաբերում: 

Շատ կարևոր որոշում ենք կայացրել և կարծում եմ այդ որոշումը կարևոր է ոչ միայն ինքն իրենով, այլ նրանով, որ մենք ըստ էության մեր կարևոր բարեփոխումներից մեկը հասցրել ենք ռազմավարական հանգրվանին: Այս մասին Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ատեստավորումն անցած ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափի բարձրացմանը:

«Նախոդ շաբաթ կայացված որոշմամբ Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է և կրկնապատկվել է մի քանի գործողությունների հանրագումարով: Մենք բարձրացրել ենք այն ուսուցիչների աշխատավարձը ովքեր կամավոր ատեստավորման գործընթաց են անցել»,- ասաց Փաշինյանն ու բացատրեց թե ինչի համար է կամավոր ատեստավորման գործընթացը: Նրա խոսքով, կամավոր ատեստավորման գործընթացը նրա համար է, որպեսզի բոլորը համոզվեն, որ դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ:

«Խնդիրը ոչ թե այն է, որ մենք կասկածում ենք ընդհանուր առմամբ ուսուցիչների որակավորմանը, այլ խնդիրն այն է, որ գիտելիքը և ժամանակը փոխվում է և մենք սրանով ինքնազարգացման, սեփական որակավորումը բարձրացնելու խթան ենք տալիս ուսուցիչներին»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: