կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
329 դեպք՝ վերջին 1 շաբաթում, որից 55-ը՝ հրդեհ, 12-ը՝ ինքնասպանության փորձ, 85-ը՝ ՃՏՊ

329 դեպք՝ վերջին 1 շաբաթում, որից 55-ը՝ հրդեհ, 12-ը՝ ինքնասպանության փորձ, 85-ը՝ ՃՏՊ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 126 կենցաղային կանչ. տուժել է 127 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: