ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
3 տեղամասում վերաքվեարկություն չնշանակելով ԿԸՀ-ն բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու ընտրողների իրավունքը․ «Անկախ դիտորդ» դաշինք

3 տեղամասում վերաքվեարկություն չնշանակելով ԿԸՀ-ն բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու ընտրողների իրավունքը․ «Անկախ դիտորդ» դաշինք

«Անկախ դիտորդ» դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը։

«Կոչ ենք անում

-Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51
-Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13
-Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65
տեղամասերի ընտրողներին առանց վարանելու պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։

Այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: