ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«2019-ին ՀՀ վարչապետն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», և դա փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին». Ալիև

«2019-ին ՀՀ վարչապետն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», և դա փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին». Ալիև

՛՛Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին Ղարաբաղը ճանաչել է որպես Հայաստան, կորցրել է խաղաղության շանսը։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նա հավելել է. ՛՛2019 թվականին Հայաստանի վարչապետն ասաց, որ ՛՛Ղարաբաղը Հայաստան է, և վերջ՛՛, և դա փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին՛՛։

Ալիեւի խոսքով՝ ՛՛խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը Ադրբեջանն է, եւ այդ նպատակով Ադրբեջանի կողմից առաջ են քաշվել հինգ սկզբունքներ՛՛։

Նա նշել է, որ այժմ կողմերի միջեւ շարունակվում են շփումները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ալիեւը եւս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի հավատարմությունը Շառլ Միշելի նախաձեռնությամբ սկսված Բրյուսելյան օրակարգին։

 

  • Կիսվել: